Հայտնի են Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնության չեմպիոնները
Սպորտ
19:32 27/02/2020
Հայաստան

Հայտնի են Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնության չեմպիոնները

Երևանում ավարտվել է Հայաստանի սպորտային մարմնամարզության առաջնությունը: Այսօր տեղի են ունեցել առանձին գործիքների եզրափակիչները:Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:

Չեմպիոն են դարձել հետևյալ մարզիկ- մարզուհիները:

Տղամարդիկ. Նորայր Հովհաննիսյան /ազատ վարժություններ /, Հարություն Մերդինյան / նժույգթափեր /, Վահագն Դավթյան / օղակներ /, Արթուր Դավթյան / հենցատկ և զուգափայտ / և Էրիկ Բաղդասարյան / պտտաձող /:

Կանայք. Ինեսա Ջաղինյան  / ազատ վարժություն և հենացատկ / ,  Ջեմմա Բերբերյան / զուգափայտ / և Տաթև Սուքիասյան /  հավասարակշռության գերան /:Բացառությամբ գյումրեցի Տաթև Սուքիասյանի, մյուս բոլոր չեմպիոնները Երևանից են:

Առաջնության արդյունքներով կազմավորվել են հավաքականներ, որոնք փետրվարի  29 –ին  ուսումնամարզական հավաքի կմեկնեն Թբիլիսի: Այնուհետև լավագույնները կուղևորվեն Դոհա `  մասնակցելու մարտի 16-ին սկսվելիք աշխարհի գավաթի` օլիմպիական վարկանիշային խաղարկությանը:

Placeholder