Էստոնիայում և Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Առողջություն
10:25 27/02/2020
Աշխարհ

Էստոնիայում և Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Էստոնիայում գրանցվել է նոր կորոնավիրուսով վարակվելու առաջին դեպքը։ Այս մասին հայտնել է երկրի սոցիալական հարցերի նախարարը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։

Դանիայում ևս կորոնավիուսով վարակման դեպք է գրանցվել։ Վարակված անձը վերջերս վերադարձել է Իտալիայի հյուսիսում լեռնադահուկային հանգստավայրից։ Տղամարդը կարանտինացվել է։

Աշխարհի տարբեր կետերում հիվանդությամբ վարակվել է ավելի քան 80 հազար քաղաքացի, կորոնավիրուսից մահերի թիվը գերազանցում է 2.7 հազարը։
 

Placeholder
Էստոնիայում և Դանիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը