Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դիմակայել դրան. Մակրոն
Առողջություն
15:18 27/02/2020
Աշխարհ

Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դիմակայել դրան. Մակրոն

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կորոնավիրուսի համաճարակն առջևում է, և ամեն կերպ պետք է դրա դեմ պայքարել։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։

Նման հայտարարություն երկրի նախագահն արել է այն բանից հետո, երբ այցելել է ֆրանսիական հիվանդանոցներից մեկը, որտեղ մահացել է կորոնավիուսով վարակված քաղաքացի։

«Համաճարակ է սկսվում... Մեր պարտքն է դիմակայել դրան», - ասել է նա:

Համաձայն վերջին տվյալների ՝ աշխարհում 82206 մարդ վարակվել է նոր տեսակի կորոնավիրուսով: Վարակվածներից 21,973-ը առողջացել է,  2 804-ը՝  մահացել:
 

Placeholder
Կորոնավիրուսի համաճարակն առջևում է. մեր պարտքն է դիմակայել դրան. Մակրոն