Դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցում կլինի. Չիլինգարյան
Իրավունք
18:04 27/02/2020
Հայաստան

Դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցում կլինի. Չիլինգարյան

«Դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցում կլինի»,- այս մասին այսօր «Ճանապարհային երթևեկության արդի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց ՃՈ պետի տեղակալ Արման Չիլինգարյանը։

Նա նշեց, որ ԿԳՄՍ-ի հետ համատեղ ճանապարհային ոստիկանությունը մշակել է կրթական գործընթացի թեմաները, և առաջիկա ամիսների ընթացքում նախատեսվում է ուսուցիչների վերապատրաստում իրականացնել։

«Սկզբնական փուլում որոշ դասարանների համար առարկան կմտցվի փորձնական տարբերակով, և կանցկացվի դասերից ազատ ժամերին կամ դասղեկական ժամերին, իսկ ապագայում գուցե կիրառվի առանձին դասաժամ»,- ասաց Չիլինգարյանը։

 

Placeholder
Դպրոցներում ճանապարհային երթևեկության կանոնների ուսուցում կլինի. Չիլինգարյան