Թբիլիսիում կորոնավիրուսի կասկածանքով հիվանդների թիվը հասել է 21-ի
Տարածաշրջան
19:07 28/02/2020
Տարածաշրջան

Թբիլիսիում կորոնավիրուսի կասկածանքով հիվանդների թիվը հասել է 21-ի

Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցի տնօրեն Մարինա Էզուգբայայի խոսքով՝ կորոնավիրուսի կասկածանքով ևս 11 մարդ է հոսպիտալացվել: Այս մասին գրում է aliq.ge-ն:

Այս պահին հիվանդների թիվը մեկուսացված բաժանմունքում հասել է 21-ի: 11-ից 5-ի համար արդեն լաբորատոր հետազոտություններ են անցկացվել, կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Ամեն դեպքում նշված պացիենտները դեռևս կմնան կարանտինում, քանի որ ապաքինված չեն համարվում: Այժմ սպասում են մնացածի հետազոտությունների պատասխաններին։

Placeholder
Թբիլիսիում կորոնավիրուսի կասկածանքով հիվանդների թիվը հասել է 21-ի