Տիգրան Հարությունյանը՝ Աէրոֆլոտ Օփենի B մրցաշարի հաղթող
Սպորտ
14:38 28/02/2020
Հայաստան

Տիգրան Հարությունյանը՝ Աէրոֆլոտ Օփենի B մրցաշարի հաղթող

Մոսկվայում ավարտվեց Աէրոֆլոտ օփեն շախմատի միջազգային մրցաշարը: B խմբում հաջողության հասավ Տիգրան Հարությունյանը: Նա տոնեց 5 հաղթանակ, 4 խաղ ավարտեց ոչ-ոքի, 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և լրացուցիչ գործակիցներով գրավեց առաջին տեղը:

Գլխավոր մրցաշարում մեր պատվիրակներից լավագույն արդյունք ցույց տվեց Մանուել Պետրոսյանը, որը 6 միավորով զբաղեցրեց աղյուսակի 8-րդ հորիզոնականը:

C խմբում 6,5 միավորով 9-րդը ճանաչվեց Արթուր Ղարագյոզյանը:

Placeholder
Տիգրան Հարությունյանը՝ Աէրոֆլոտ Օփենի B մրցաշարի հաղթող