Սուարեսի հետ «Բարսելոնայի» պայմանագիրը կախված է ֆուտբոլիստի խաղերի քանակից
Աշխարհում
12:24 29/02/2020

Սուարեսի հետ «Բարսելոնայի» պայմանագիրը կախված է ֆուտբոլիստի խաղերի քանակից

Իսպանական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը կերկարաձգի պայմանագիրը ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսի հետ, եթե հաջորդ մրցաշրջանում ֆուտբոլիստը  խաղա թիմի խաղերի 60% -ում: Այս մասին գրում է «ՏԱՍՍ»-ը։

Հունվարի սկզբին 33-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել աջ ծնկի կողային հատվածում, որից հետո վիրահատվել է։ Ամվբողջական վերականգնման համար ֆուտբոլիստից կպահանջվի 4-6 ամիս։

«Մի քանի տարի խաղերի ընթացքում ես ցավ ունեի ոտքի շրջանում։ Շատերն ինձ քննադատում էին, բայց ես համբերատար եմ, և ավելի ուժեղեցած եմ վերադառնալու», - ասել է  ֆուտբոլիստը:

Ֆուտբոլիստի և ակումբի միջև կնքված պայմանագրի ժամկետը լրանում է 2021 թվականի հունիսին։

Սուարեսը «Բարսելոնայի» կազմում խաղում է 2014 թվականից։ Նա մասնակցել է  270 խաղային հանդիպման և խփել 191 գոլ:

Placeholder
Սուարեսի հետ «Բարսելոնայի» պայմանագիրը կախված է ֆուտբոլիստի խաղերի քանակից