Ես հավատում եմ, որ արվեստը կարող է բուժել. Ջիվան Ավետիսյան
Մշակույթ
18:34 29/02/2020
Աշխարհ

Ես հավատում եմ, որ արվեստը կարող է բուժել. Ջիվան Ավետիսյան

«Ես հավատում եմ, որ արվեստը կարող է բուժել», - «DW Culture»-ի հետ զրույցում  ասել է հայ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը՝ ներկայացնելով իր՝  ավելի քան 20 վավերագրական, կարճամետրաժ ֆիլմերն ու բազում մրցանակների արժանացած  գեղարվեստական ֆիլմերը «Թևանիկ »,«Վերջին բնակիչը» և «Դեպի երկինք»:

Նա ներկայացրել է՝ ինչ ծանր հետևանք է ունեցել պատերազմը հայ ժողովրդի համար, ապա հույս հայտնել, որ լարված մթնոլորտը ֆիլմի միջոցով կարող է մեղմվել։

Նշենք, որ 134 երկրից 3400 դիմորդների ընտրության արդյունքում ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը ներգրավվել է Բեռլինի միջազգային կինոփառատոնի շրջանակներում անցկացվող կինոարտադրողների համար կարևորագույն պլատֆորմի՝ Berlinale Talents-ի 2020թ․-ի ծրագրին (փետրվարի 22-27-ը), իր նոր՝ «Վերածնվածը» կինոնախագծով:

Կինոնախագծի արտադրությունը պլանավորված է 2021թ․-ի գարնանը։
 

Placeholder
Ես հավատում եմ, որ արվեստը կարող է բուժել. Ջիվան Ավետիսյան