Իրանում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվը հասել է 5-ի
Առողջություն
17:10 29/02/2020
Աշխարհ

Իրանում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվը հասել է 5-ի

Իրանի մեջլիսի (խորհրդարան) 5 անդամներ վարակվել են կորոնավիրուսով։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։

Նշվում է, որ 100 պատգամավորներ անցել են կորոնավիրուսի թեստ, և նրանիցից միայն 5-ի մոտ է արդյունքը եղել դրական։

Վերջին տվյալների համաձայն՝ Իրանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 593 դեպք, մահացել է 43 մարդ։

Ավելի վաղ հայտարարվել է, որ Իրանի խորհրդարանը դադարեցնում է աշխատաքները՝ կորոնավիրուսի տարածման պատճառով։

Հիշեցնենք, որ հիվանդությունից մահացել է մեջլիսի 1 պատգամավոր, կորոնավիրուսով վարակվել են նաև Իրանի առողջապահության փոխնախարարը և երկրի փոխնախագահը։

 

Placeholder
Իրանում կորոնավիրուսով վարակված պատգամավորների թիվը հասել է 5-ի