Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակ կվերականգնվի
Մշակույթ
12:31 29/02/2020
Հայաստան

Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակ կվերականգնվի

Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող՝ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող՝ Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն: Այս մասին տեղեկացրել է Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: 

 «Անվերջության ժապավեն» քանդակը վերականգնելու են «զրոյից», քանի որ քանդակի մոտավորապես 90 տոկոսը չկա, մնացել է միայն մետաղական կմախքը: Նախատեսվում է ոչ միայն քանդակի վերականգնում, այլև՝ տարածքի բարեկարգում՝ միջպետական մայրուղու այս հատվածը զբոսաշրջային գրավիչ վայր դարձնելու համար:

Նա հայտնել է, որ շուտով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարելու է մեկ այլ մրցույթ՝ որոշելու համար, թե որ շինարարական կազմակերպություններն են իրականացնելու աշխատանքները:

«Անվերջության ժապավեն»-ի վերականգնման համար հատկացվելու է մոտ 178 մլն դրամ, «Արձագանք»-ի համար՝ մոտ 62 մլն 500 հազար:

Երևան-Սևան մայրուղու վրա` Չարենցավանի մոտ 1974թ. կանգնեցված քանդակագործ Դավիթ Բեջանյանի 20 մետր բարձրության «Հավերժության ժապավեն» պղնձաձույլ արձանի անմխիթար վիճակի մասին արդեն մի քանի տարի է ահազանգում են: 

Placeholder