Bloomberg. Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ շաբաթում կորցրել են 444 միլիարդ դոլար
Տնտեսություն
19:43 29/02/2020
Աշխարհ

Bloomberg. Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ շաբաթում կորցրել են 444 միլիարդ դոլար

Աշխարհի ամենահարուստ 500 մարդկանց կարողությունը  մեկ շաբաթում  նվազել է 444 միլիարդ  դոլարով կորոնավիրուսի պատճառով, որը բացասաբար է անդրադառնում ֆոնդային շուկայի վրա: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին հայտնում է «Բլումբերգ» գործակալությունը:

Ամենաշատը կորցրել են աշխարհի ամենահարուստ երեք մարդիկ՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, Microsoft-ի համահիմնադիր Բիլ Գեյթսը, LVMH սեփականատեր Բերնար Առնոն: Նրանց ընդհանուր կարողությունը նվազել է 30 միլիարդ դոլարով:

Tesla- ի գլխավոր տնօրեն Իլոն Մասկը, որը զբաղեցնում է 25-րդ տեղը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում, մեծ կորուստներ է կրել: Նա մեկ շաբաթվա ընթացքում կորցրել է 9 միլիարդ դոլար՝ իր ընկերության բաժնետոմսերի գնի անկման հետևանքով: Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգի համար շաբաթը նույնպես հաջող չի եղել. կորցրել է ավելի քան 6,5 միլիարդ դոլար:

Placeholder
Bloomberg. Աշխարհի ամենահարուստ մարդիկ մեկ շաբաթում կորցրել են 444 միլիարդ դոլար