Ռ.Քոչարյանի պաշտպան. Չի կարող անմեղության կանխավարկածով հարուցված ընթացող գործն ունենալ արդար ավարտ
Իրավունք
14:32 29/02/2020
Հայաստան

Ռ.Քոչարյանի պաշտպան. Չի կարող անմեղության կանխավարկածով հարուցված ընթացող գործն ունենալ արդար ավարտ

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործը պետք է կարճվի, նրա անձեռնմխելիությունը խախտվել է: Ռոբերտ Քոչարյանի ազատության հանձնախմբի կողմից կազմակերպած «Մարտի 1-ի գործը՝ հետհեղափոխական Հայաստանում» տեղեկատվական կոնֆերանսին ասաց Ռ.Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը։

«Սահմանդրության 140 հոդվածով՝ նախագահն իր լիազորությունների ժամկետում և դրանից հետո չի կարող հետապնդվել և պատասխանատվության ենթարկվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար: Կներեք, բայց արտակարգ դրության հրամանագիր ստորագրելը՝ աշխարհի  ոչ մի երկրի ոչ մի ողջամիտ մարդ չի կարող ասել, որ իր լիազորություններից բխող գործողություն չէ: Դա այն կլասիկ դեպքն է, ինչի համար տրվում է անձեռնմխելիությունը», - ասաց նա:

Ա. Օրբելյանի խոսքով,  այս  գործը պետք է կարճվի դատավարական կոպտագույն խախտումների պատճառով:

«ՄԻԵԴ-ի  բազմաթիվ գործեր կան. եթե կոպտագույն խախտումներ են տեղի ունենում, դատական գործը չի կարող շարունակվել, չի կարող անմեղության կանխավարկածով հարուցված ընթացող գործն ունենալ արդար դատաքննության ավարտ: Անմեղության կանխավարկածի խախտումը հաստատվել է դատարանի որոշմամբ, բողոքարվել է Վերաքննիչ, մնացել է ուժի մեջ, բողոքարկվել է Վճռաբեկ…: Մեր դատական համակարգում ունենք դատարանի ակտ, որտեղ  ուղղակի նախատեսված է՝ պարոն Քոչարյանի անմեղության կանխավարկածը խախտվել է»,- ասաց Ռ.Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը:

Placeholder
Ռ.Քոչարյանի պաշտպան. Չի կարող անմեղության կանխավարկածով հարուցված ընթացող գործն ունենալ արդար ավարտ