Արսեն Թորոսյան. Այն ինչ տեղի է ունեցել երեկ, կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպքի մասին է խոսքը
Առողջություն
13:28 01/03/2020
Հայաստան

Արսեն Թորոսյան. Այն ինչ տեղի է ունեցել երեկ, կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպքի մասին է խոսքը

Հայաստանի քաղաքացին, ում մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, պրակտիորեն որևէ սիմպտոմ չունի, չնայած դիմելու պահին ունեցել է 38 աստիճան տաքություն, դրա համար է  դիմել բժշկական հաստատություն։  Լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նրա խոսքով, նրա  հետ եղել է կինը, որևէ սիմպտոմ չունի, նրա մոտ  նույնիսկ վիրուսի առկայությունն է բացասական։

Նա տեղեկացրեց, որ մեկուսացվել է  նրան և կնոջը տուն տարած քաղաքացիները, նրանց տուն չեն գնացել տաքսով, իսկ տնից հիվանդանոց են գնացել շտապօգնության մեքենայով,  որի անձնակազմը մեկուսացվել է։ Օդանավի բոլոր ուղևորները նույնպես հսկողության տակ են։

Նախարարը նշեց, որ հաճախ է լսում՝ ինչո՞ւ ամբողջությամբ չփակվեց սահմանը Իրանի հետ սահմանը։

«Հայաստանի Սահմանադրությամբ Հայաստանի  քաղաքացիների մուտքը չի կարող Հայաստան սահմանափակվել, ոչ միայն օրենքներով, նաև մարդասիրական ու հայրենիքի կողմից հոգածության սկզբունքով։ Սակայն ունենալով տեղեկատվություն, թե մոտավորապես քանի քաղաքացի է ցանկություն հայտնել օդային  ճանապարհով վերադառանալ Հայաստան, կազմակերպվեց երկու չվերթ։ Ուղևորները զննվել են, դիմակներ է տրվել։ Որևէ մեկը չունենալով գանգատ, գնացել են տուն։ Ինչո՞ւ չի արվել կարանտին բոլորի համար։ Դա ապացուցված չէ, որ աշխատող գործիք է, որևէ կերպ խորհուրդ չի տրվում որևէ միջազգային առողջապահական կազմակերպության կողմից։ Այսինքն, այն ինչ տեղի է ունեցել երեկ, կլասիկ, ճիշտ հայտնաբերված դեպքի մասին է խոսքը, հենց այդպես էլ պետք է լիներ»,- ամեն կերպ իենց գործողությունները, թե անգործությունը արդարացնում էր նախարարը։
 
Ա. Թորոսյանը նշեց, որ դիմանալով ձմռան վերջին 40 օրերին, այժմ շատ բարենպաստ վիճակում է, որովհետև տաք եղանակին վիրուսը ոչնչանում է։ Նախարարը հայտնեց, որ մինչ այժմ կորոնավիրուսի 117 թեստ է արվել, որից դրական արդյունք միայն մեկն է ցույց տվել։ Ներկա պահին մեկուսացված է 32 հոգի։ Նրանք գտնվում են Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում։
 

Նրա խոսքով, վիրուսի արտանետումը մարդու օրգանիզմից նույնպես հնարավոր է այն ժամանակ, երբ վիրուսը բազմացել է օրգանիզմի մեջ։
 
«Սրանով կանխում եմ այն վարկածը, որ  մեր մոտ հաստատված անձը հնարավո է բազմաթիվ անձանց վարակած լինի։ Գտնելով նեղ շրջանակը՝ պրակտիկորեն մեկուսացրել ենք դրա տարածումը։ 

Հարց՝ այդ դեպքում ինչու են խորհուրդ տալիս շուտ-շուտ լվացվել՝ օգտվելով առիթի՞ց։
 
Վիրուստը բազմանում է միայն տիրոջ օրգանիզմում։ Եվ տիրոջ օրգանիզմում երկար ժամանակ է ունենում բազմանալ ու չի բուժվում իմունիտետի  շնորհիվ, ապա կարողանում է էքսկրեցիա անել, որոշ դեպքերում էլ բուժվում է  ու անհայտ անցնում,   ինչպես բազմաթիվ վիրուսները։ Մարդկությանը 320 հազար վիրուս է մինչ օրս հայտնի»,- ասաց Ա.Թորոսյանը։ 
 
Նա նշե,որ կորոնավիրուսը սպեցիֆիկ  բուժում չունի, հիմնականում սիմպտոմատիկ է՝ ջերմիջեցնողներ, ցավազրկողներ, եթե թարախային պրոցեսներ են միանում, անտիբիոտիկներ, ինչպես նաև որոշ դեղորայք, որոնք փորձարվել են տարբեր երկրներում։ 

Որպես օրինակ նախարարը բերեց գրիպը և դրա տեսակները, ասելով, թե՝ այ որ ստանդարտ եղանակը չի օգնում, նոր միանն տեստ են անում, որոշելու, թե գրիպի որ տեսակն է։ 

Հարց՝ դա չի՞ նշանակում, որ բուժումը ստանդարտ չէ։
 
«Մեր  մասնագետներն էլ մեր համար են ստեղծել մեզ մոտ առկա դեղորայքով բուժելու, եթե լինեն ծանր դեպքեր»,- տեղեկացրեց նախարարը։ Որոշակի՝ ինչ, երբ՝ չասաց։
Placeholder