Ուսումնական հաստատություններում մեկ շաբաթով դասերը դադարեցվում են
Կրթություն, գիտություն
15:53 01/03/2020
Հայաստան

Ուսումնական հաստատություններում մեկ շաբաթով դասերը դադարեցվում են

Դպրոցների գարնանային արձակուրդները, որոնք նախատեսված էին մարտի վերջին, կտեղափոխվեն մարտի 2- 8 –ը ներառյալ։  Ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Խորհրդակցություն ունեցանք, ներկա էին վարչապետը, առողջապահության նախարարն ու այլ գործընկերներ, որոշում կայացվեց, որ գարնանային արձակուրդները, որոնք նախատեսված էին մարտի վերջ, կտեղափոխվեն մարտի 2-8 ներառյալ։ Այս ընթացքում շտաբը,  կառավարությունն իրավիճակը կուսումնասիրի, շաբաթվա վերջ մեր հետագա անելիքների, դասերը շարունակելու մասին որոշում կկայացնենք։ Կարծում ենք՝ այդ մի շաբաթը լիովին բավարար է լարվածությունը թոթափելու համար։ Մեր երեխաների առողջությունը, փոխվստահությունը, անվտանգությունը մեզ համար կարևորագույնն է։ Որոշումը կայացվում է նաև որոշակի կանխարգելիչ գործողություններ անելու համար»,- ասաց Ա.Հարությունյանը

Նա նշեց, որ խոսքը վերաբերում է նախադպրոցական ուսումնական հաստատություններին, դպրոցներին, քոլեջներին, ուսումնարաններին, բուհերին։ 

Ա.Հարությունյանն ասաց, որ իրավիճակը պետության համար արտասովոր է, նման իրավիճակ կորոնավիրուսի հետ կապ չեն ունեցել ի տարբերություն այլ երկրների։ 

Placeholder