Իտալիայից վերադարձած ռուսաստանցու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս
Առողջություն
15:44 02/03/2020
Աշխարհ

Իտալիայից վերադարձած ռուսաստանցու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս

Ռուսատանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակված քաղաքացի։ Այս մասին գրում է lenta.ru-ն։

Կորոնավիրուսով վարակվածը Ռուսաստանի քաղաքացի է, ով վերադարձել էր Իտալիայից։
Հիվանդությունը թեթև մակարդակում է։

Ասլան Սուբխանկուլովը պատմել է, որ վերջերս է վերադարձել Իտալիայից և իրեն վատ է զգացել։  Բժիկներին կանչել է իր իջևանած հանրակացարանի աշխատակիցը։ Երիտասարդին տեղափոխել են Մոսկվայի համար 1 ինֆեկցիոն հիվանդանոց, որտեղ նրան պառկեցրել են 6 այլ հիվանդների հետ նույն սենյակում։

Նույն հիվանդասենյակում պառկած է եղել նաև Միլանից վերջերս վերադարձած  մի քաղաքացի։ Վերջինիս մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ 4 ռուսաստանցու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Նրանցից 3-ը եղել է «Diamond Princess»-ի ուղևորներ։ Չորրորդ քաղաքացին վիրուսն իր հետ Իրանից տարել  էր Ադրբեջան։
 

Placeholder
Իտալիայից վերադարձած ռուսաստանցու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս