Ինձ համար սա յուրահատուկ մարտահրավեր է. Ուրարտուն նորեկ ունի
Սպորտ
14:26 02/03/2020
Հայաստան

Ինձ համար սա յուրահատուկ մարտահրավեր է. Ուրարտուն նորեկ ունի

«Ուրարտուն» նոր համալրում ունի։ Ակումբը պայմանագիր է ստորագրել կենտրոնական կիսապաշտպան Ռեդա Բելահսենի հետ, հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Բելասենը ծնվել է 1991 թվականի հունվարի 21-ին։ Հանդիսանում է Ֆրանսիայի և Ալժիրի քաղաքացի։ Ֆուտբոլիստը ֆրանսիական «Շիլտիգհեյմ» ակումբի սան է։ Վերջին տարիներին 27-ամյա կիսապաշտպանը հանդես է եկել Ալժիրի բարձրագույն խմբի առաջնությունում՝ «Ալժեր» և «Բեջաիա»  ակումբներում։  «Ալժերի» կազմում դարձել է այդ երկրի սուպերգավաթակիր։

«Ուրախ եմ, որ «Ուրարտուի» նման ակումբում եմ խաղալու։ Անչափ տպավորված եմ այն ամենով, ինչը տեսել եմ այստեղ։ Ամեն ինչ կա, մնում է կենտրոնանալ աշխատանքի վրա ու առավելագույնն անել։ Ինձ համար յուրահատուկ մարտահրավեր է։ Կանեմ ամեն ինչ մեր երկրպագուներին ուրախացնելու համար», – ասել է 27-ամյա ֆուտբոլիստը։

Placeholder