ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերը դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով
Սպորտ
11:06 02/03/2020
Հայաստան

ՀՖՖ մանկապատանեկան մրցաշարերը դադարեցվել են կորոնավիրուսի պատճառով

ՀՖՖ Մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով ՀՖՖ հովանու ներքո անցկացվող մանկապատանեկան ֆուտբոլի բոլոր մրցաշարերի անցկացումը դադարեցվել է մինչև մարտի 10-ը: Մրցաշարերի վերսկսման ժամկետների վերաբերյալ կլինի հավելյալ տեղեկատվություն:

ՀՖՖ հաղորդմամբ, Հայաստանի Բարձրագույն և Առաջին խմբի առաջնությունների հանդիպումները կկայանան նախապես սահմանված օրերին:

Placeholder