Հարթագյուղում քաղաքացին ընկել է գնացքի տակ
Հասարակություն
20:42 02/03/2020
Հայաստան

Հարթագյուղում քաղաքացին ընկել է գնացքի տակ

Մարտի 2-ին, ժամը 18:37-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Հարթագյուղ գյուղի մոտակայքում քաղաքացին ընկել է գնացքի տակ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: 

Կապ է հաստատվել Վանաձորի գծային-կայարանային միավորման պետի հետ, ով տեղեկացրել է, որ Լուսաղբյուր գյուղի տարածքում երկաթգծի 2695-ի 4-րդ պիկետում գնացքի տակ է ընկել Լուսաղբյուր գյուղի բնակիչ Սեդա Տ.-ն (ծնված 1935 թ.), ում առողջական վիճակը գնահատվում է ծանր:

Placeholder