Ամառային օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսատեսի
Սպորտ
11:25 02/03/2020
Աշխարհ

Ամառային օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսատեսի

2020 թվականի ամառային Օլիմպիական խաղերը կարող են անցկացվել առանց հանդիսատեսի: Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով «Daily Mail»-ին:

Ըստ աղբյուրի, որոշման հնարավոր ընդունման պատճառը կորոնավիրուսի տարածումն է:
Դրա պատճառով խաղերը կարող են ցուցադրվել միայն հեռուստատեսային հեռարձակումներով։ Սա թույլ կտա չկորցնել հեռարձակողների և Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) միրև ստորագրված բազմամիլիոնանոց պայմանագրերը:

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերը Տոկիոյում կանցկացվեն հուլիսի 24-ից օգոստոսի 9-ը:

Placeholder