Չինաստանի ամենատարեց՝ 98-ամյա կորոնավիրուսով հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից
Առողջություն
09:59 02/03/2020
Աշխարհ

Չինաստանի ամենատարեց՝ 98-ամյա կորոնավիրուսով հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից

2020 թվականի մարտի 1-ին հիվանդների առաջին խումբը, որոնք վերականգնվել են չինական բժշկության ավանդական բուժումից հետո, դուրս են գրվել Հուբեյ նահանգի Ուհան քաղաքի Լեյշենշան հիվանդանոցից, որոնց թվում էր նաև 98-ամյա կինը՝ Հու ազգանունով։ Այս մասին գրում է China Daily-ն։

98-ամյա Հում Չինաստանում ամենածեր մարդն էր, որ վարակվել էր կորոնավիրուսով ու առողջացել։
Հու Հանյինգը կիրակի օրը լքեց Լեյշենշանի հիվանդանոցը 54-ամյա դստեր հետ, որը նույնպես վարակվել էր վիրուսով: Մայրն ու դուստրը հոսպիտալացվել էին փետրվարի 13-ին:

Հիվանդանոցի բժիշկն ասել էր, որ Հուն հիմնականում ստացել է հակավիրուսային բուժում, ինչպես նաև բուժում՝ հիմնական հիվանդության, և լավ սնունդ: Երբեմն բուժանձնակազմը նրան տարել էր հիվանդանոցի միջանցք՝ մաքուր օդի ու արևի տակլինելու համար։

Հուի դուստրը՝ Դին անունով,  դուրս գալով հիվանդանոցից, անչափ շնորհակալություն է հայտնել բուժանձնակազմին՝ իրենց կյանքը փրկելու համար:

Placeholder
Չինաստանի ամենատարեց՝ 98-ամյա կորոնավիրուսով հիվանդը դուրս է գրվել հիվանդանոցից