Ինդոնեզիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը
Առողջություն
10:29 02/03/2020
Աշխարհ

Ինդոնեզիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը

Ինդոնեզիայում երկու մարդու մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով «Jakarta Post»-ին։

Նշվում է, որ հիվանդությունը գրացվել է 64-ամյա կնոջ և նրա 31-ամյա դստեր մոտ։ Նրանք փետրվարի սկզբին կապի մեջ են եղել ճապոնացիների հետ, իսկ արդեն Մալազյայում նրանց մոտ ի հայտ է եկել կորոնավիրուսը։

Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն հայտնել է, որ երկրում 100-ից ավելի հիվանդանոցներ ունեն կարանտինային սենյակներ, որոնք հագեցած են միջազգային ստանդարտներին համապատասխան սարքավորումներով։

Հիվանդները ապրում են Դեպոկ քաղաքում: Նրանք ներկայումս գտնվում են Ջակարտայի ինֆեկցիոն հիվանդանոցներից մեկում։
 

Placeholder
Ինդոնեզիայում գրանցվել է կորոնավիրուսի առաջին դեպքը