9 թեստերի պատասխանները ստացվել են. կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել
Քաղաքական
18:57 02/03/2020
Հայաստան

9 թեստերի պատասխանները ստացվել են. կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեսբուքյան ուղիղ եթերի միջոցով  տեղեկացրել է, որ ՀՀ-ում 9 թեսթերի պատասխանները ստացվել են, արդյունքում  կորոնավիրուս չի հայտնաբերվել:

«Արդեն տեղեկացրել էի, որ սպասում ենք 9 կասկածելի դեպքերի թեստերի պատասխանների  և ուրախ եմ տեղեկացնելու, որ Առողջապահության նախարարը հենց նոր տեղեկացրեց՝ պատասխանները բացասական են: Այսինքն՝ տվյալ քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Նրանք ուղղակի մրսած են և կորոնավիրուս չունեն»,- ասաց վարչապետը: 

Վարչապետը նաև հայտնեց՝ այն քաղաքացիները, որոնք  կասկածվում են վարակված լինելու մեջ, պատշաճ կերպով ստուգվում են:

Ինչ վերաբերում է  «Գոլդեն Փելես» հյուրանոցում մեկուսացված  հայրենակիցներին, ապա Փաշինյանի փոխանցմամբ ՝ նրանց  մոտ ևս բացասական փոփոխություն չի  նկատվել: 

Placeholder
9 թեստերի պատասխանները ստացվել են. կորոնավիրուսի նոր դեպք չի հայտնաբերվել