Չինաստանի կորոնավիրուսային առաջին հիվանդանոցի հիվանդները «վերջացել են»
Առողջություն
14:42 02/03/2020
Աշխարհ

Չինաստանի կորոնավիրուսային առաջին հիվանդանոցի հիվանդները «վերջացել են»

Չինական Ուհան նահանգի իշխանությունը հայտարարել է, որ առաջին կորոնավիրուսային հիվանդանոցը փակում է։ Այս մասին գրում է lenta.ru-ն։

Հիվանդանոցը փակելու պատճառն այն է, որ այնտեղ այլևս ոչ մի հիվանդ չկա, բոլորը դուրս են գրվել։ Փակված հիվանդանոցի անունը դեռևս հայտնի չէ։

Նշվում է, որ այն առաջին հիվանդանոցն էր՝ նախատեսված միայն կորոնավիրուսով վարակվածների համար։ Ուհանում կա նմանատիպ 16 բուժհաստատություն։

Ներկայումս աշխարհում ավելի քան 89  հազար քաղաքացի վարակված է կորոնավիրուսով։ ՉԺՀ սահմաններից դուրս վիրուսով վարակվել է ավելի քան 9000 քաղաքացի։ Կորոնավիրուսի հետևանքով  մահերի թիվը հասել է 3000-ի, ապաքինվել է 45 հազար մարդ։

 

Placeholder
Չինաստանի կորոնավիրուսային առաջին հիվանդանոցի հիվանդները «վերջացել են»