Կորոնավիրուսի երրորդ դեպքն է գրանցվել Բելգիայում
Աշխարհում
12:13 02/03/2020
Աշխարհ

Կորոնավիրուսի երրորդ դեպքն է գրանցվել Բելգիայում

Բելգիայում գրանցվել է կորոնավիրուսի երրորդ դեպքը։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։

Ինչպես նշվում է, վարակված քաղաքացին Բրյուսելի բնակիչ է, ով վերջերս եղել է Միլանում։
Բելգիայի Վալոնիայի շրջանի առողջապահության նախարար Քրիստի Մորալիի խոսքով, հիվանդը ներկայումս գտնվում է կարանտինի տակ:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը նոր տեսակը կորոնավիրուսային 2019-nCoV է: Ըստ վերջին տվյալների՝ աշխարհում վիրուսով վարակվել է 89.044 մարդ, մահացել է՝ 3.042-ը:

Placeholder
Կորոնավիրուսի երրորդ դեպքն է գրանցվել Բելգիայում