Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Մեծ Բրիտանիայի իշխանությունները պլան են մշակել, ըստ որի՝ թագավորությունում կորոնավիրուսի սրման դեպքում զինված ուժերը կտեղակայվեն փողոցներում: Այս մասին գրում է gazeta.ru-ն։
Ոստիկանությունը փոքր ահազանգերի հետքերով չի գնա, և բանակը կաջակցի ոստիկանությանը կարգուկանոնի պահպանման գործում:
Ըստ կառավարության ամենավատ կանխատեսման կորոնավիրուսով կվարակվի Մեծ Բրիտանիայի բնակչության 80%-ը։ Այդ դեպքում հիվանդանոցներում բուժվողները, ովքեր վարակված չեն կորոնավիրուսով, դուրս կգրվեն և կանցնեն տնային բուժման, որպեսզի տեղ ազատվի կորոնավիրուսով վարակվածների համար։
Կառավարության բոլոր գերատեսչություններից պահանջվում է ունենալ կորոնավիրուսային մասնագետ:
Նշվում է, որ կառավարությունը հաստատել է նաև դեղամիջոցների և պաշտպանիչ միջոցների պաշարների բաշխման ռազմավարությունը: