«Եվրատեսիլում» Ռուսաստանը կներկայացնի Little Big խումբը
Մշակույթ
10:22 03/03/2020
Աշխարհ

«Եվրատեսիլում» Ռուսաստանը կներկայացնի Little Big խումբը

Ռուսաստանը «Եվրատեսիլ 2020» երգի միջազգային մրցույթում  կներկայացնի Little Big  խումբը: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ռուսական Առաջին ալիքը:

Խումբը ներկայացնում է փանկի, փոփի և ռեյվի տարրեր պարունակող  երաժշտություն, որն այժմ գերիշխում է Ռուսաստանի և Եվրոպայի պարային հրապարակներում: Խմբի եվրատեսիլյան երգի պրեմիերան կայանալու է առաջիկա օրերին:

Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթն անցկացվելու է 2020 թվականի մայիսի 12-16-ը նիդեռլանդական Ռոտերդամում: Կմասնակցի 41 երկրի ներկայացուցիչ: 

«Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Աթենա Մանուկյանը՝ կատարելով «Chains On You» երգը:

Placeholder
«Եվրատեսիլում» Ռուսաստանը կներկայացնի Little Big խումբը