Հայկ Գալստյանն` Ալաշկերտի ֆուտբոլիստ
Սպորտ
15:28 03/03/2020
Հայաստան

Հայկ Գալստյանն` Ալաշկերտի ֆուտբոլիստ

«Ալաշկերտը» 2 տարվա պայմանագիր է ստորագրել Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Հայկ Գալստյանի հետ: Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը:

Կարիերան Երևանի «Միկայում» սկսած 21-ամյա ֆուտբոլիստը նախորդ 5 տարիների ընթացքում հանդես էր գալիս Գերմանիայում` «Հոֆենհայմի» Մ-17 ու Մ-19 թիմերում, «Բոխումի» Մ-19 թիմում, «Շտուտգարտի» երկրորդ թիմում:

 

Placeholder