ՄԻԵԴ-ում մանրազննին ուսումնասիրության են ենթարկվելու Հայաստանին առնչվող երկու գործեր
Իրավունք
20:02 03/03/2020
Աշխարհ

ՄԻԵԴ-ում մանրազննին ուսումնասիրության են ենթարկվելու Հայաստանին առնչվող երկու գործեր

Եվրոպայի խորհրդի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ խորհրդի  47 անդամ երկրների ներկայացուցիչները հանդիպումներ կանցկացնեն մարտի 3-5-ը՝ ուսումնասիրելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների կատարման ընթացքը՝ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածով Նախարարների հանձնաժողովի վերահսկիչ դերակատարման համաձայն: 

Մանրազննին ուսումնասիրության են ենթարկվելու Հայաստանին առնչվող երկու գործեր՝ «Չիրագովը, մյուսները՝ ընդդեմ Հայաստանի» և  «Վիրաբյանն՝ ընդդեմ Հայաստանի»։

Նշենք, որ առաջին գործի  վճիռը կայացվել է 2015 թվականի հունիսի 16-ին: ՄԻԵԴ-ը պարտավորեցրել էր Հայաստանին նյութական և ոչ նյութական վնասի համար փոխհատուցել ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված անձանց: Նույն գործի հետ փոխադարձաբար կդիտարկվի «Սարգսյանն՝ ընդդեմ Ադրբեջանի» գործով վճիռը, որով Ադրբեջանի կառավարությունը պարտավորվում է ստեղծել մեխանիզմ, որի օգնությամբ ղարաբաղյան պատերազմի հետևանքով ունեզրկված այդ անձինք կկարողանան վերականգնել իրենց սեփականության իրավունքը և փոխհատուցում ստանալ:

«Վիրաբյանն՝ ընդդեմ Հայաստանի» գործով  դատավճիռը կայացվել է 2013-ի հունվարի 2-ին: Խնդիրը՝ ոստիկանական կալանքի ժամանակ կտտանքները, ձերբակալման ժամանակ սպանությունը և ոչ արդյունավետ հետաքննությունը:

 

Placeholder
ՄԻԵԴ-ում մանրազննին ուսումնասիրության են ենթարկվելու Հայաստանին առնչվող երկու գործեր