Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել
Քաղաքական
12:22 03/03/2020
Աշխարհ

Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել

Հռոմի Ֆրանցիսկոս պապի մոտ կորոնավիրուսի թեստը բացասական է եղել։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով իտալական լրատվամիջոցներին:

Ֆրանցիսկոս պապի մոտ սովորական մրսածություն է։ Նշվում է, որ Վատիկանի մամուլի խոսնակը չի մեկնաբանել լուրերը։

83-ամյա կաթոլիկ առաջնորդը, որի մեկ թոքի մի մասը հեռացվել է տասնամյակներ առաջ հիվանդության պատճառով, չեղարկել էր նախորդ շաբաթվա պատարագները հիվանդության պատճառով։

Placeholder
Հռոմի պապի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել