Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ryanair բյուջետային ավիաընկերությունը իր ուղևորներին տեղեկացրել է, որ կորոնավիրուսով պայմանավորված կրճատում է իր թռիչքները: Այս մասին հայտնում են ընկերությունից:
Ryanair ավիաընկերությունը պլանավորում է կրճատել 25% իտալական կարճ հեռավորությամբ չվերթները մարտի 17-ից ապրիլի 8-ն ընկած ժամանակահատվածում: Բոլոր այն ուղևորները, որոնց թռիչքները կչեղարկվեն, արդեն տեղեկացված են EMailով:
Նշվում է, որ կորոնավիրուսով պայմանավորված, անցած մեկ շաբաթվա ընթացքում, Ryanair- ը նկատել է ամրագրումների զգալի անկում մարտի վերջի և ապրիլի սկզբի համար: Զգալիորեն աճել է թռիչքի չներկայացողների թիվը, հատկապես Իտալիայից և երկրի ներսում:
Ընկերությունից նաև հայտնում են, որ Երևանից դեպի Հռոմ և Միլան թռիչքները կշարունակվեն պլանավորված ռեժիմով: