Գերմանական գրքի խոշոր տոնավաճառը չեղարկվել է
Մշակույթ
10:51 04/03/2020
Աշխարհ

Գերմանական գրքի խոշոր տոնավաճառը չեղարկվել է

Լայպցիգի գրքի միջազգային տոնովաճառը չեղարկվել է կորոնավիրուսի պատճառով, ինչի մասին հայտարարել են տոնավաճառի կազմակերպիչները:

Գազետա.ռու կայքը գրում է, որ Գերմանիայում Ֆրանկֆուրտի գրքի միջազգային տոնավաճառից հետո մասշտաբով երկրորդ՝ Լայպցիգի գրքի տոնավաճառը կայանալու է մարտի 12-15-ը: Լայպցիգում պետք է հավաքվեին 3,6 հազար մասնակից և հարյուր հազարավոր այցելու:

Այժմ Գերմանիայում հաստատված է կորոնավիրուսի 188 դեպք:

2019 թ. դեկտեմբերի վերջին Չինաստանի իշխանությունները հայտարարել էին Ուհան քաղաքում վիրուսի բռնկման մասին: Վերջին տվյալներով, ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակված է ավելի քան 92 հազար մարդ, ավելի քան 3000 մարդ մահացել է:
 

Placeholder