COVID-19. Իսպանիան հաստատում է մահվան առաջին դեպքը, իսկ Իտալիայում մահերի թիվը հասել է 79-ի
Առողջություն
12:09 04/03/2020
Աշխարհ

COVID-19. Իսպանիան հաստատում է մահվան առաջին դեպքը, իսկ Իտալիայում մահերի թիվը հասել է 79-ի

Իսպանիայում հաստատվել է նոր կորոնավիրուսից մահվան առաջին դեպքը, իսկ Իտալիայում COVID-19 կորոնավիրուսային բռնկման հետևանքով մահացության դեպքերը ընդամենը մեկ օրվա ընթացքում աճել են 27-ով՝ հասնելով 79-ի։

Ինչպես գրում է euronews-ը, իսպանացին մահացել է փետրվարի 13-ին, բայց նրա դիահերձումից հետո է  պարզվել, որ նա նրա մոտ նոր կորոնավիրուս էր։

ԱՀԿ-ն նախօրեին հայտնեց, որ այժմ աշխարհում կա 90,893 COVID-19 դեպք, և որ հիվանդությունը սպանել է 3,110 մարդու:

ԱՀԿ-ն նաև ասում է, որ բժշկական սարքավորումների, դիմակների «աճող պահանջարկը, դրանց կուտակումն» առաջացրել է պակաս, որոնք անհրաժեշտ են բռնկման դեմ պայքարելու և բուժաշխատողներին պաշտպանելու համար:

Placeholder
COVID-19. Իսպանիան հաստատում է մահվան առաջին դեպքը, իսկ Իտալիայում մահերի թիվը հասել է 79-ի