Գերմանիան Եվրամիության մեջ «սուպեր հարուստների»  տունն է
Տնտեսություն
12:34 04/03/2020
Աշխարհ

Գերմանիան Եվրամիության մեջ «սուպեր հարուստների» տունն է

Գերմանիան դարձել է Եվրամիությունում «սուպեր հարուստների» առաջին նախընտրած տունը և աշխարհում  երրորդը՝  ԱՄՆ-ից և Չինաստանից հետո: Այս մասին է վկայում Knight Frank ընկերության իրականացրած ուսումնասիրությունը։

Ինչպես գրում է EU Observer-ը, անցած տարի Գերմանիայում կար 23708 մարդ, որոնցից յուրաքանչյուրի ունեցվածքը կազմում էր 27 միլիոն եվրո կամ ավելի:

Վարկանիշային աղյուսակում բարձր են նաև հարուստների թիվը Ֆրանսիայում (18.776), Մեծ Բրիտանիայում (14 367), Իտալիայում (10,701) և Իռլանդիայում (1,343): Հարուստների թվով Ճապոնիան (17,013) չորրորդն է, իսկ Ռուսաստանը՝ իններորդը (8.924):

Placeholder
Գերմանիան Եվրամիության մեջ «սուպեր հարուստների» տունն է