Տոկիո-2020-ի ջահի փոխանցավազքի արարողության գլխավոր փորձը տեղի կունենա առանց հանդիսականների
Աշխարհում
15:00 04/03/2020
Աշխարհ

Տոկիո-2020-ի ջահի փոխանցավազքի արարողության գլխավոր փորձը տեղի կունենա առանց հանդիսականների

Տոկիո-2020-ի ջահի փոխանցավազքի հանձնաժողովը մարտի 12-ին Հունաստանում նախատեսված արարողությանն առնչվող միջոցառումների փաթեթ է մշակել` կապված կորոնավիուսի տարածման հետ: Այդ մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Որոշվել է կրճատել Ճապոնիայի պատվիրակության կազմը: Չափվելու է Տոկիո-2020 փոխանցավազքի մասնակիցների ջերմությունը: Իրավիճակից կախված, ընթացակարգերը հնարավոր է ենթարկվեն փոփոխության: Արարողությունների ժամանակ կսահմանափակվի հանդիսականների մուտքը: Կոչ է արվել զսպվածություն ցուցաբերել վազորդներին ողջունելիս: Ստուգվելու են ոչ միայն բուն միջոցառման մասնակիցները, այլև այդ գործում ներգրավված բոլոր աշխատակիցները: Վատառողջներին խորհուրդ  է տրվում  հրաժարվել փոխանցավազքից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հունաստանում օլիմպիական կրակի բոցավառման արարողությունը, ինչպես նաև ջահի փոխանցավազքը կանցկացվի սովորականի նման: Միևնույն ժամանակ  միջոցներ կձեռնարկվեն վարակը չտարածելու համար: 

Արարողության գլխավոր փորձը տեղի կունենա առանց հանդիսականների:

Placeholder
Տոկիո-2020-ի ջահի փոխանցավազքի արարողության գլխավոր փորձը տեղի կունենա առանց հանդիսականների