Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
ՀԲ-ն 12 միլիարդ դոլար է հատկացնում կորոնավիրուսի դեմ պայքարի համար
Համաշխարհային բանկը հայտարարել է 12 միլիարդ դոլար արժողությամբ շտապ օգնության փաթեթի հատկացման մասին, որը պետք է օգնի առավել աղքատ երկրներին դիմադրել կորոնավիրուսի տարածման հետևանքներին քաղաքացիների առողջության և տնտեսության վրա: Վեստի.ռու-ի հաղորդմամբ, ֆինանսավորումն ուղղվելու է նրան, որպեսզի օգնեն զարգացող երկրներին ամրապնդել իրենց առողջապահական համակարգն ու մեծացնել համագործակցությունը մասնավոր հատվածի հետ համաճարակի տնտեսական ազդեցությունը նվազեցնելու համար:
Համաշխարհային բանկի նախագահ Դեվիդ Մալփասը լրագրողներին ասել է, որ միջոցները բաշխվելու են `հարցումների վերլուծության հիման վրա: