Տարեսկզբին Ավստրալիան պայքարում էր հրդեհի, իսկ այսօր՝ կորոնավիրուսի դեմ
Հասարակություն
09:00 05/03/2020
Աշխարհ

Տարեսկզբին Ավստրալիան պայքարում էր հրդեհի, իսկ այսօր՝ կորոնավիրուսի դեմ

Ավստրալիայում կորոնավիրուսից մահացել է 78-ամյա մի տղամարդ: Մոտ մեկ շաբաթ առաջ էին տղամարդն ու նրա 79-ամյա կինը Ճապոնիայից տեղափոխվել Պերտ քաղաք: Բժիշկներին չի հաջողվել փրկել հիվանդի կյանքը:

Այժմ Ավստրալիայում կա կորոնավիրուսով վարակի 25 հաստատված դեպք: Այս մասին գրում է ria.ru-ն:

Հիշեցնենք, որ Ավտրալիան դեռ նոր էր սկսել շունչ քաշել տարեսկզբին վրա հասած խոշորագույն հրդեհներից, որոնք էական վնասներ հասցրեցին թե բնությանը, թե առհասարակ երկրին: 

Նշենք, որ այն հնարավոր եղավ մարել միայն հունվարի վերջին և փետրվարի սկզբին տեղացած հորդառատ անձրևների շնորհիվ: Համաձայն rg.ru-ի տվյալների՝ մենից շատ տուժել է կենդանական աշխարհը:

Ավստրալիայի պաշտոնական աղբյուրները հրապարակել են անտառային հրդեհի պատճառած վնասները, մասնավորապես, վտանգված տեսակների ցանկը: Ըստ աղբյուրի, 113 տեսակների ցանկում կան ավստրիալական բացառիկ կենդանիների էնդեմիկ տեսակներ Ավստրալիայից, որոնց պոպուլացիայի կրճատումը կարող է հանգեցնել դրանց ոչնչացմանը:

Սիդնեյի համալսարանի գիտնականների խոսքով՝ հրդեհների հետևանքով ոչնչացել է ավելի քան մեկ միլիարդ կենդանի: Որոշ տեսակներ կորցրել են պոպուլյացիայի ավելի քան 30 տոկոսը: Դրանց թվում են նաև կոալաները: 

Placeholder
Տարեսկզբին Ավստրալիան պայքարում էր հրդեհի, իսկ այսօր՝ կորոնավիրուսի դեմ