Վենետիկի ճարտարապետական բիենալեն երեք ամսով հետաձգվել է
Օրվա թեմա
11:26 05/03/2020
Աշխարհ

Վենետիկի ճարտարապետական բիենալեն երեք ամսով հետաձգվել է

Վենետիկի բիենալեի տնօրինությունը որոշել է կորոնավիրուսի պատճառով  երեք ամսով հետաձգել ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեն, որը պետք է կայանար մայիսի 23-ին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, այդ մասին  տեղեկացնում է Վենետիկի բիենալեի կայքը:

Ճարտարապետական բիենալեն կբացվի օգոստոսի 29-ին (շնորհանդեսը օգոստոսի 27-28-ը): Այն կշարունակվի մինչև նոյեմբերի 29-ը:

Նման որոշում է ընդունվել տարբեր երկրների կողմից ձեռնարկված վերջին նախազգուշական միջոցների հետ կապված, որոնք նախատեսում են տեղաշարժի սահմանափակումներ:

«Այս միջոցառումները վերաբերում են ցուցահանդեսի նախապատրաստման ժամանակաշրջանին, որին մասնակցում են ճարտարապետներ և կազմակերպություններ ավելի քան 60 երկրներից: Նման պայմանները վտանգում են մայիսի 23-ին ցուցահանդեսի բացումը՝ հաշվի առնելով նախապատրաստման բարդությունը»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի Հանրապետությունն ազգային տաղավարով կներկայանա 2020 թ. Վենետիկի ճարտարապետական 17-րդ միջազգային բիենալեին

Placeholder
Վենետիկի ճարտարապետական բիենալեն երեք ամսով հետաձգվել է