«Ազնավուր»՝ համերգ-ներկայացում Համազգային թատրոնում
Մշակույթ
20:22 05/03/2020
Հայաստան

«Ազնավուր»՝ համերգ-ներկայացում Համազգային թատրոնում

Մարտի 19-ին Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում տեղի կունենա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի կյանքը նշանավորող համերգ-ներկայացում՝ նվիրված մեծ արտիստի հիշատակին։

Թատրոնից հայտնում են, որ ներկայացման հիմքում Շառլ Ազնավուրի ինքնակենսագրական փաստերն են՝ կյանքը լի արկածներով, դժվարություններով, ստեղծագործական վայրիվերումներով և, վերջապես, հաղթանակով: Ներկայացման ողջ ընթացքում բեմում արտիստներին նվագակցելու է հանրահայտ ջազմեն, կոմպոզիտոր Գարի Քյոսայանը՝ իր ջազ քառյակով:

Մտահաղացումը և բեմականացումը՝ Ալլա Սահակյանի, բեմադրիչ՝ Նարինե Գրիգորյան,դերերում՝ Նարեկ Բաղդասարյան, Ալլա Սահակյան, Ստեփան Ղամբարյան, պարերի բեմադրությունը՝ Ինեսա Արձաքանցյանի: 

Placeholder