Լոնդոնի գրքի ցուցահանդեսը չի կայանա
Մշակույթ
11:50 05/03/2020
Աշխարհ

Լոնդոնի գրքի ցուցահանդեսը չի կայանա

Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսի պատճառով չեղարկել են Լոնդոնի գրքի տոնովաճառը: kulturomania.ru-ի հաղորդմամբ, կազմակերպիչների հայտարարության մեջ նշվում է, որ Մեծ Բրիտանիայում ու ողջ աշխարհում նոր վարակի ազդեցությունը զգացվում է կյանքի բոլոր բնագավառներում:

Տոնավաճառի չեղարկման որոշումը, կազմակերպիչների պարզաբանմամբ, պայմանավորված է կառավարության կարգադրություններով, բժշկական և այլ կազմակերպությունների խորհուրդներով:

Կազմակերպիչները վստահություն են հայտնել, որ Լոնդոնի գրքի տոնավաճառը կկայանա 2021 թ. մարտի 9-11-ը:

Ավելի վաղ կորոնավիրուսի պատճառով չեղարկվել էր նաև փարիզյան Livre Paris-ը և Լայպցիգի գրքի տոնավաճառը, տեղափոխվել է նաև Բոլոնիայի գրքի ցուցահանդեսը:

Placeholder