Կորոնավիրուսի պատճառով բասկետբոլի Եվրասիական լիգայի  գավաթի առաջին խաղարկությունն  անցկացվել է  առանց հանդիսականների
Սպորտ
18:53 05/03/2020
Հայաստան

Կորոնավիրուսի պատճառով բասկետբոլի Եվրասիական լիգայի գավաթի առաջին խաղարկությունն անցկացվել է առանց հանդիսականների

Երևանի Օլիմպավանում  անցկացվել է   բասկետբոլի Եվրասիական լիգայի  գավաթի առաջին խաղարկության եզրափակիչ փուլը, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:  Չորս լավագույնների պայքարում լավ խաղով աչքի են  ընկել  և  եզրափակիչ մտել  ՌԴ  Տուլա քաղաքի «Արսենալ» և Ղազախստանի    Ատիրաու   քաղաքի «Բարսի» թիմերը: Հաղթեց / 89 : 78 / և գավաթին տիրացավ «Արսենալը» :

Երրորդ տեղի համար պայքարում Երևանի « Ուրարտուն»  զիջեց  Բելառուսի «Բորիսֆենին» ՝ 80 : 92:

Մրցավարտից հետո ՀԲՖ մրցավարական հանձնաժողովի նախագահ Դրաստամատ Մուրադյանն ասել է , որ ընդհանուր վեցյակի պայքարում չորրորդ տեղ գրավելը մեր թիմի՝   «Ուրարտուի» համար վատ արդյունք չէ: Պետք է հաշվի առնել երևանցիների մրցափորձի պակասը: Ասածը առավելապես վերաբերվում է տակավին երիտասարդ հարձակվողներ Մեթյու Մադոյանին և Մայքլ Հակոբյանին:

Կորոնավիրուսի պատճառով հանդիպումներն անցկացվեցին առանց հանդիսականների:

Placeholder