Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակությանը
Քաղաքական
15:22 05/03/2020
Հայաստան

Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակությանը

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանն այսօր ընդունել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) պատվիրակության անդամներին։ Այս մասին հայտնում են Սահմանադրական դատարանից: 

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանում իրականացվող դատաիրավական ոլորտի բարեփոխումներին, օրենսդրական գործընթացներին, օրենսդրության ոլորտում առկա խնդիրներին։ Պատասխանելով հյուրերի հարցերին՝ Հրայր Թովմասյանը մանրամասներ է ներկայացրել Սահմանադրական դատարանի գործունեության, վերջին ժամանակաշրջանում Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող իրադարձությունների մասին և այլն։

Անդրադարձ է կատարվել նաև Սահմանադրության մեջ կատարվող փոփոխությունների գործընթացին, այդ հարաբերություններում Սահմանադրական դատարանի մասնակցության սահմանադրական կարգավորումներին, Սահմանադրական դատարանի բնականոն գործունեության ապահովման խնդիրներին և այլն։

Placeholder
Հրայր Թովմասյանն ընդունել է ԵԱՀԿ ԺՀՄԻԳ պատվիրակությանը