Իրանում կորոնավիրուսից մահացել է 107 քաղաքացի
Առողջություն
17:01 05/03/2020
Աշխարհ

Իրանում կորոնավիրուսից մահացել է 107 քաղաքացի

Իրանում կորոնավիրուսի հետևանքով մահերի թիվը հասել է 107-ի։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով «Ալ Ջազիրային»։

Ինչպես նշվում է, հանրապետությունում վերջին 24 ժամվա ընթացքում մահացել է 15 մարդ, ևս 591 հոգի վարակվել է: Այսպիսով, մահերի թիվն աճել է՝ հասնելով 107-ի։ Վարակված է 3513 քաղաքացի:

2019 թվականի դեկտեմբերի 31-ին, Չինաստանի իշխանությունները հայտարարեցին Ուհան քաղաքում թոքաբորբի բռնկման մասին: Հիվանդության պատճառական գործակալը նոր տեսակների կորոնավիրուսային 2019-nCoV-ն  է: Համաձայն վերջին տվյալների՝ ամբողջ աշխարհում վիրուսով վարակվել է 95,725 մարդ, մահացել է 3, 285 մարդ:
 

Placeholder
Իրանում կորոնավիրուսից մահացել է 107 քաղաքացի