Իտալիայում COVID-19-ի դեպքերն անցել են 3000-ից՝ 107 մահվան ելքով
Աշխարհում
10:12 05/03/2020
Աշխարհ

Իտալիայում COVID-19-ի դեպքերն անցել են 3000-ից՝ 107 մահվան ելքով

Իտալիան նախօրեին հաղորդել է, որ նոր վիրուսի դեպքերի քանակն հասել է 3089-ի: Այս մասին գրում է euronews-ը։

Ելույթ ունենալով Հռոմում կայացած մամլո ճեպազրույցի ժամանակ՝  կորոնավիրուսի հարցով Իտալիայի հատուկ հանձնակատար Անգելո Բորելին ասել է, որ ևս 28 մահվան դեպք է գրանցվել՝  հասնելով 107-ի, որը Չինաստանի սահմաններից դուրս ամենաբարձրն է:

Իտալիայի կառավարությունը հայտարարել է, որ երկրի բոլոր դպրոցներն ու համալսարանները փակվելու են մինչև մարտի 15-ը՝ որպես վարակի նվազեցման և սահմանափակման միջոց:

 

Placeholder
Իտալիայում COVID-19-ի դեպքերն անցել են 3000-ից՝ 107 մահվան ելքով