Կորոնավիրուսի 5 նոր դեպք Վրաստանում՝ 1 օրում
Օրվա թեմա
09:36 06/03/2020
Տարածաշրջան

Կորոնավիրուսի 5 նոր դեպք Վրաստանում՝ 1 օրում

Վրաստանի հիվանդությունների կանխարգելման ազգային կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկրելիձեն երեկ հաստատել է, որ կորոնավիրուսի ևս 5 նոր դեպք կա։ 4-րդ դեպքի մասին նա հայտնել էր առավոտյան հատուկ բրիֆինգի ժամանակ։

«Այժմ պարզ է դառնում, որ բոլոր 5-ը Իտալիայից միասին են վերադարձել։ Սրանք միմյանց հետ կապ ունեցող դեպքեր են` ընտանիքի ներսում։ Նրանք բոլորը հանդիպել են Իտալիայում ու կիրակի վերադարձել Վրաստան»,- aliq.ge-ի հաղորդմամբ՝ ասել է Գամկրելիձեն` հստակեցնելով, որ բոլոր վարակվածները միջին տարիքի են, տարեցներ ու երեխաներ չկան։

9 վարակակիրներից միայն մեկի մոտ է (44-ամյա տղամարդը, ում մոտ վիրուսը հաստատվել էր երեկ  առավոտյան) հիվանդությունն ընթանում է ծանր ֆորմայով ու հատուկ ուշադրության կարիք ունի։

Կարանտինում այս պահին 162 մարդ է, ստացիոնարում` 45, նրանց փորձանմուշների պատասխանները կլինեն առաջիկայում։

Միաժամանակ մասնագետն ասել է, որ գլոբալ համաճարակի՝ պանդեմիայի մասին դեռևս վաղ է խոսել։ Պանդեմիա այն դեպքում է, երբ հիվանդությունն արագ տարածվում է բոլոր երկրներում, բոլոր մայրցամաքներում։

Գամկրելիձեն ասել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը երկրներին կոչ է արել մոբիլիզացնել առողջապահական բոլոր ռեսուրսները՝ հարկ եղած դեպքում պանդեմիային դիմագրավելու համար։

Placeholder