Ռուս զբոսաշրջիկները ցանկանում են մարտի 8-ն անցկացնել Երևանում
Օրվա թեմա
10:17 06/03/2020
Աշխարհ

Ռուս զբոսաշրջիկները ցանկանում են մարտի 8-ն անցկացնել Երևանում

Վերլուծաբանները պարզել են, թե Կանանց միջազգային օրը՝մարտի 8-ը, ռուսները որ երկրում են ցանկանել անցկացնել: Երկրների թվում է նաև Հայաստանը: news.ru-ի հաղորդմամբ, OneTwoTrip-ի մասնագետներն են կատարել ուսումնասիրությունը:

Արտասահմանյան քաղաքներից ռուս զբոսաշրջիկներն ընտրել են Փարիզը, Բեռլինը, Պրահան, Ստամբուլն ու Երևանը: Իսկ առավել տարածված երկրներից են Ավստրիան, Իսպանիան, Շվեդիան, Իտալիան ու Բելառուսը:

Տոնական հանգստյան օրերի համար՝ մարտի 6-8-ը և մարտի 8-10-ը, ռուսաստանցիներն ամենից հաճախ տոմսեր են գնել դեպի Մոսկվա, Սոչի, Կրասնոդար, Սանկտ Պետերբուրգ, Սիմֆերոպոլ և Նիժնի Նովգորոդ:
 

Placeholder
Ռուս զբոսաշրջիկները ցանկանում են մարտի 8-ն անցկացնել Երևանում