«Փաստ». Իշխանությունները լուրջ փոփոխություններ են սկսելու ՔԿՀ-ներում
Օրվա մամուլ
09:23 06/03/2020
Հայաստան

«Փաստ». Իշխանությունները լուրջ փոփոխություններ են սկսելու ՔԿՀ-ներում

«Փաստ» թերթը գրում է, թե իր տեղեկություններով՝ «իշխանությունները լուրջ փոփոխություններ են սկսելու քրեակատարողական հիմնարկներում, մասնավորաբար՝ կտրուկ փոփոխություն են ցանկանում իրականացնել ՔԿՀ ղեկավար կազմում։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, անհատական քննարկումներում կարծիք է շրջանառվում, որ այս ոլորտում կոռուպցիոն սխեմաների դեմ պայքարը շատ լուրջ, հետևողական, բայց և զգուշավոր աշխատանք է պահանջում: Մյուս կողմից՝ անհրաժեշտություն կա փոխել քրեակատարողական հիմնարկներում տիրող ընդհանուր մթնոլորտը, դատապարտյալների կենսապայմաններն ու կենսակերպը:

Ի դեպ, մեր զրուցակիցը նշում էր, որ «նախկին կոռումպացված իշխանությունների մնացորդները» առանցքային տեղ են գրավում այս ոլորտի ղեկավար կազմերում, ինչը իշխանությունների համար ևս մեկ խթան է լուրջ փոփոխություններ իրականացնելու։

Թերթն արդեն պատրաստ էր տպագրության, երբ տեղեկություն ստացվեց, որ արդեն երկու ՔԿՀ-ում փոփոխություն է եղել: Սպասվում է շարունակություն»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Փաստ». Իշխանությունները լուրջ փոփոխություններ են սկսելու ՔԿՀ-ներում