«Եվրատեսիլի» ուկրաինացի մասնակիցներին կոչ են արել չմասնակցել մրցույթին Little Big-ի պատճառով
Մշակույթ
13:00 06/03/2020
Աշխարհ

«Եվրատեսիլի» ուկրաինացի մասնակիցներին կոչ են արել չմասնակցել մրցույթին Little Big-ի պատճառով

Ուկրաինացի հաղորդավար Վլադիմիր Օստապչուկը քննադատության է ենթարկվել, քանի որ կանխատեսել է «Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում ռուսական Little Big խմբի հաղթանակը: Նա նաև կոչ է արել Ուկրաինան ներկայացնող Go_A խմբին չմասնակցել մրցույթին: Այս մասին գրում է kulturomania.ru կայքը: 

Հաղորդավարն ասել է, որ բոլորն էլ գիտեն, որ Little Big-ն է հաղթելու: Հանդիսատեսը վրդովմունքով է արձագանքել հաղորդավարի հայտարարությանը:

Եվրոպայի գլխավոր երաժշտական մրցույթն անցկացվելու է 2020 թվականի մայիսի 12-16-ը նիդեռլանդական Ռոտերդամում: Կմասնակցի 41 երկրի ներկայացուցիչ:  «Եվրատեսիլ-2020» երգի միջազգային մրցույթում Հայաստանը ներկայացնելու է Աթենա Մանուկյանը՝ կատարելով «Chains On You» երգը:

Placeholder