Բռնցքամարտին առնչվող միջազգային բոլոր միջոցառումների իրականացումը ստանձնել է միջազգային օլիմպիական կոմիտեն
Սպորտ
19:02 06/03/2020
Աշխարհ

Բռնցքամարտին առնչվող միջազգային բոլոր միջոցառումների իրականացումը ստանձնել է միջազգային օլիմպիական կոմիտեն

Ինչպես հայտնի է, դեռևս  2018թ. նոյեմբերի 30-ին ՄՕԿ -ը սառեցրեց  բռնցքամարտի միջազգային ֆեդերացիայի աշխատանքները: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը։

Որոշումը վերաբերվում է նաև Տոկիոյի օլիմպիական խաղերին և դրան նախորդող վարկանիշային մրցաշարերին: Բռնցքամարտին առնչվող միջազգային բոլոր միջոցառումների իրականացումը ստանձնել է միջազգային օլիմպիական կոմիտեն:

Լոզանում մարտի 5 -ին ավարտված ՄՕԿ-ի գործկոմում մարզաձևի համակարգողները զեկուցել են, որ անցկացվող վարկանիշային մրցումների մասնակիցները գոհ են մրցավարությունից:

Այդ մասին է վկայում նաև Օմանում շարունակվող ասիական երկրների թիմերի մասնակցությամբ վարկանիշային մրցաշարը:

Placeholder