Ռուսասանում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հայտնաբերվել
Առողջություն
17:42 06/03/2020
Աշխարհ

Ռուսասանում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հայտնաբերվել

Ռուսաստանում կորոնավիրուսի 6 նոր դեպք է գրանցվել։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ հղում տալով գործառնական շտաբին։

Նշվում է, որ դեպքերից 5-ը գրանցվել է Մոսկվայում, 1-ը՝ Նիժնի Նովգորոդում։

Ավելի վաղ Ռուսաստանում գրանցվել է կորոնավիրուսային վարակի 7 դեպք։ Վարակվածներից 2-ը Չինաստանի քաղաքացիներ էին, ովքեր արդեն վերականգնվել են։ Երեք հոգի, ովքեր դեռ բուժման փուլում են, վարակվել էին «Diamond princess»-ով նավարկելու ընթացքում։ Մյուս երկու վարակվածներից մեկը Իտալիայի քաղաքացի էր, մյուսը՝ Իտալիայից վերադարձած ռուս։
 

Placeholder
Ռուսասանում կորոնավիրուսի 6 նոր դեպք է հայտնաբերվել