Փաշինյան. Էդքան ծառ տնկվե՞լ է
Քաղաքական
10:24 07/03/2020

Փաշինյան. Էդքան ծառ տնկվե՞լ է

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստեփանավանում՝ Դենդրոպարկում, ծանոթանում է 10 միլիոն ծառի նախաձեռնության ընթացիկ աշխատանքներին։ Վարչապետին ուղեկցում է տարածքային զարգացման ու ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը, շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը, Լոռու Մարզպետ Անդրեյ Ղուկասյանը։

«Հայաստանում 10 մլն ծառ տնկելու մարտահրավեր եմ նետում»,- վերնագրել է տեսանյութը Փաշինյանը։

Էրիկ Գրիգորյանը հայտարարեց, որ հոկտեմբերի 10-ին մեծ միջոցառում է նախատեսված, ծառ տնկելու հնարավորություն ունեցող բոլոր քաղաքացիներին հրավիրում են ծառ տնկելու, նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում։

«Նաև պարոն վարչապետ, Դուք հայտարարեցիք, որ 2019-ի վերջում մենք կես մլն ծառ ենք տնկելու, այդ ծառերը բարեհաջող տնկվել են»,- ասաց նախարարը։

«Էդքան տնկվե՞լ է, բա խի չեք ասում 100 փաստերի մեջ ներառենք»,- արձագանքեց վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Placeholder
Փաշինյան. Էդքան ծառ տնկվե՞լ է